
In 2012 the Edmonton Armenian community established the Armenian school for children and youth every Saturday from 11:00 – 1:00pm.
Students are taught the linguistic fundamentals: alphabet, reading, writing, language and conversational skills.
In addition, history and cultural values of family, community, commitment, giving and sharing are conveyed.
"Armenian is the language to speak with God."
George Byron
"Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:"
Ջորջ Բայրոն
ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ!
To recognise wisdom and guidance; to know the creations of the greats!
Ռոքուել Քենտ – ամերիկացի նկարիչ
Հայաստանը` հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը: Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան:
Վիկտոր Համբարձումյան
.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: